Այսօր Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակը է
Սպորտ
Այսօր լրանում է ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակը։
«Ինձ համար հերթական աշխատանքային օրն է ՌՖՄ-ում: Ցանկանում էին ինձ համար միջոցառում կազմակերպել, բայց ես հրաժարվեցի: Չեմ ցանկանում այդ աղմուկը, ես կաշխատեմ», - նշել է Սիմոնյանը АиФ.ru-ի հետ զրույցում:
ՌՖՄ-ի նախագահ Վիտալի Մուտկոն նույնպես շնորհավորել է լեգենդին:
Որպես ֆուտբոլիստ՝ Սիմոնյանը չորս անգամ դարձել է Խորհրդային Միության չեմպիոն, երկու անգամ նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ Նա նաև օլիմպիական խաղերի չեմպիոն է։ Սիմոնյանը երեք անգամ դարձել է երկրի առաջնությունների լավագույն ռմբարկուն:
Նրա գլխավորած թիմերը (Մոսկվայի «Սպարտակը» և Երևանի «Արարատը») երեք անգամ դարձել են Խորհրդային Միության չեմպիոն և չորս անգամ նվաճել են ԽՍՀՄ գավաթը։ 1977/1979 թթ. Սիմոնյանը գլխավորել է Խորհրդային Միության ազգային հավաքականը։ Սիմոնյանն արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության «Պատվո» շքանշանի:
Նշենք, որ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու