ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը
Արտաքին Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի՝ Երևանում կայանալիք նստաշրջանին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ երկիրը ներկայացնելու է վարչապետը»,- ասաց Բալայանը:
Երևանում հոկտեմբերի 14-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմը հայտարարել է, որ նրա ծրագրված այցելությունը չի կայանա' նախագահի մրսածության պատճառով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին