Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը 

Ոչ ոք չի ուզում որ Հայաստանի գործերը լավանան. կառավարման փորձագետ

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

- Այս օրերին ակտիվ փոփոխություններ են տեղի ունենում կառավարման համակարգում: Դուք հաճախ եք բարձրաձայնում, որ այդ փոփոխություններն այսօր անհրաժեշտություն են: Ըստ Ձեզ՝ այսպիսի փոփոխություններով առաջիկայում ռացիոնալ փոփոխություններ մենք կունենա՞ք:

- Նախ ասեմ, որ կառավարման համակարգում դեռ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ոչ փոխվում է կառուցվածքը, ոչ՝ այդ կառավարման սկզբունքները… Համարյա չեն փոխվում նաև կառավարության տարբեր ստորաբաժանուների գործառույթները: Այսինքն՝ դեռ վաղ է խոսել համակարգային ու ռացիոնալ փոփոխությունների մասին. դա դեռ չկա, բայց ինչ խոսք, որոշ գործեր արդեն արվում են: Այդ քայլերը ես նախապատրաստական կանվանեի, իսկ թե կկարողանանք հաղթահարել այս նախապատրաստական փուլը և անցնել գործնական քայլերի, դժվարանում եմ ասել, ժամանակը ցույց կտա: Հավանաբար մի քանի ամիս հետո պարզ կդառնա:

- Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից խոսեց «պրիմիտիվ գողությունների» մասին: Վարչապետի այդ հայտարարությունը ոմանց դուր չեկավ, ոմանց մոտ էլ հույսեր արթնացրեց: Ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանը կկարողանա՞ պրիմիտիվ գողություններ վերացնելով  ինչ-որ փոփոխություններ անել երկրում:

- Այն, որ նա խոսել է պրիմիտիվ գողությունների մասին, դա քայլ չէ և չեմ կարող մեկնաբանել, դրա բարոյական իրավունքը չունեմ:

- Իսկ կադրային փոփոխություննե՞րը…

- Կադրային փոփոխությունները, ճիշտ է ամբողջական տրամաբանության մեջ չեն, բայց արդեն մի բան նշմարվում է, որ այո, նա լուրջ է մտադրված: Այդ քայլով նա ցույց տվեց, որ ուզում է ազատվել օդիոզ գործիչներից: Այսինքն՝ նրանցից, ովքեր ժողովրդի աչքի փուշն են: Նրանցից, ովքեր կա՛մ պիտանի չեն, կա՛մ ընդհանրապես իրավունք չունենք լինել պետական կառավարման համակարգում: Այս իմաստով՝ տեսանելի է, որ նա ուզում է կառավարությունն ավելի գրավիչ դարձնել:

- Բայց, փաստորեն, այդ տանիքի տակ հիմա էլ նա է հավաքում իր յուրայիններին: Դրա վառ ապացույցն են նոր նշանակումները, որտեղ նշանակվել են Գազ-Պրոմ Արմենիա ընկերության ներկայացուցիչները…

- Դա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական էֆեկտ: Բացասականը մեզ բոլորիս հայտնի՝ մերոնքականներն են, որն իհարկե վտանգավոր է, բայց եթե այլ տրամաբանությամբ է դա արվում, այսինքն՝ յուրային՝ ծանոթ, որոշ չափով նույն գաղափարով եփված կադրեր, դա նորմալ է: Թե հիմա յուրայինների բերումն այդ երկուսից որն է, դեռ վաղ է ասելը: Հավանաբար դա պարզ կդառնա առաջին հստակ գործողություններից հետո, երբ հասկանանք՝ դա թայֆա է, թե թիմ: Մենք այս ընթացքում այնքան ենք տեսել թայֆաներ, որ թիմերը չենք տարբերում:

- Ձեր կարծիքով, ավելի լավ կառավարման համակարգ ունենալու համար այսօր մեզ ի՞նչն է պակասում: Այսօր մեզ ի՞նչն է խանգարում, որպեսզի ունենանք արմատական փոփոխություններ:

- Մեզ պակասում են կառավարման մասնագետները: Բացի դա, եթե անկեղծ լինենք, ապա այսօր՝ բացի ժողովրդից, ոչ ոք չի ուզում դրական փոփոխություններ: Այո, ո ՛չ իշխանությունները, ո՛չ էլ ըննդիմությունը՝ լինի դա քաղաքական, թե քաղաքացիական, ծայրահեղ, թե չափավոր, ոչ մի ուժ չի ցանկանում, որպեսզի Հայաստանը ոտքի կանգնի: Ես բազմիցս ասել եմ, որ սոցցանցերում և ԶԼՄ-ներով նրանք ուղղակի մեյմունություն են անում:

- Իսկ ինչո՞ւ չեն ուզում:

-Հայաստանի առողջացումը պարտադիր անցնում է հետևյալ հանգրվաններով. պետական կառավարման համակարագի կտրուկ կրճատմամբ, և ստվերի ու ոչ բնական մենաշնորհների դեմ պայքարով: Առաջին դեպքում տուժում է չինովնիկա-բյուրոկրատական դաշտը, երկրորդ դեպքում՝ օլիգարխիան: Այս երկու դասերը, սակայն, որպես կանոն, փոխկապակցված են իշխանության հետ: Հետևաբար իրենք հոգու խորքում դեմ են Հայաստանի առողջացմանը:

Ընդդիմությունը ևս դեմ կլինի, որովհետև եթե կառավարությունը հաջողվի, ապա 2017թվականին չեն կարողանա նույն հռետորաբանությամբ հանդես գալ: Այսինքն՝ ասելիք չեն ունենա: Ծայրահեղ ընդդիմության կարիքն առավել ևս չի զգացվի, որովհետև Հայաստանի գործերի լավանալը նաև այդ թևին դուր չի գա այն պարզ պատճառով, որ իրենց գոյությունը դառնում է անիմաստ:

Այսինքն, բոլոր նրանք, ովքեր այսօր երևում են, հոգու խորքում բոլորն էլ դա չեն ցանկանում: Ժողովուրդն էլ սպասումների մեջ է. մեծ մասը բացասական, որովհետև այս քսան հինգ տարիների ընթացքում այդ փոփոխությունների մասին միայն լսել է, մյուս մասն էլ՝ դրական, որովհետև հույսը դեռ չի մարում: Դրա համար էլ Կարեն Կարապետյանն առաջարկեց իջեցնել էլեկտրաէնեգիայի ու գազի սակագները, որ գոնե ժողովրդի մոտ առկա այդ բացասական սպասումները փոքր-ինչ մեղմանան: Փաստորեն՝ ժողովրդի վերաբերմունքը և իմ թվարկած խմբերի իրական չկամությունըհենարան չեն մեր պատկերացրած փոփոխությունների համար: 

 Արմինե Եփրեմյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին
Ամենադիտված