«Հրապարակ». Երևանում Պուտինի հետ քննարկելու են գազի սակագինը իջեցնելու հարցը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը' միայն անապահով խավերի համար: Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։
Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին' գազի գինը 156-ից դարձավ 146' ներքին սպառողի համար: Մեր տեղեկություններով' խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան' վերջնական քննարկումների համար:
Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել' մասնակցելու այդ և այլ քննարկումների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ