Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց
Քաղաքական
Այսօր Կառավարությաննիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին աշխատել մաքսիմալ թափանցիկ՝ հատկապես մամուլի հետ. «Պետք է մաքսիմալ թափանցիկ աշխատել մամուլի հետ և հասարակությանը տեղեկացնել մեր աշխատանքների մասին»,- ասաց նա:
Բացի այս՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Մասնավորապես, նա առաջարկեց ներկայացնել ծրագիր, որը կվերաբերի կենսաթոշակների և նպաստների դիմումներին:
«Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները, առաջարկությունները պետք է դարձնել հասանելի բոլորի համար»,- ասաց նա:
Վարչապետը շեշտեց, որ պետք է համապասախան աշխաանքներ կատարել, որպեսզի կենսաթոշակի դիմումը ներկայացվի՝ անկախ հաշվառուի բնակության վայրից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ