«Ռեալը» պատրաստ է Ռոնալդուին առաջարկել 23 մլն եվրո աշխատավարձ
Սպորտ
Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը և Մադրիդի «Ռեալը» բանակցում են ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ:
Եթե կողմերը համաձայնության գան, ապա նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021թվականը:
Ինչպես տեղեկացնում է Sports.es-ը, պորտուգալացու աշխատավարձը կկազմի տարեկան 23 մլն եվրո:
Ռոնալդուի գործող պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ ավարտվում է 2018 թվականի հունիսին: Մադրիդյան թիմի կազմում պորտուգալացին մասնակցել է 354 և հեղինակել՝ 367 գոլ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու