Հանուն խաղաղության լեգենդար ֆուտբոլիստների բարեգործական խաղը կայացել է (տեսանյութ)
Սպորտ
Հռոմում տեղի է ունեցել բարեգործական «Խաղաղության խաղ» ֆուտբոլային հանդիպումը, որի շրջանակներում Ռոնալդինյոյի թիմը 4:3 հաշվով հաղթել է Տոտիի և Մարադոնայի թիմին:
«Միասին խաղաղության համար» խորագիրը կրող խաղում հաղթող թիմի կազմում գոլերը խփել են Ֆրեդերիկ Կանուտեն, Բոյան Կրկիիչը, էրնան Կրեսպոն և Ֆերնանդո Կավենագին:
Պարտվող թիմի կազմում աչքի են ընկել Անտոնիո Դի Նատալեն, Ֆրանչեսկո Տոտին և Նիկոլաս Բրուդիսսոն:
Հանդիպման անցկացման գաղափարը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին է, ով Վատիկանում ընդունել է հանդիպման կազմակերպիչներին, մասնակցիներին և շնորհակալություն հայտնել բարեգործական ակցիային մասնակցելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու