Վարչապետը սպորտի նախարարին հանձնարարեց ստուգել մարզական ՀԿ-երի աշխատանքի արդյունավետությունը
Սպորտ
Սպորտի նախարարության համար ևս գործադիրի ղեկավարն այսօր հանձնարարական էր պատրաստել. մասնավորապես՝ նախարարությունը պետք է տասնօրյա ժամկետում ուսումնասիրի մարզական ՀԿ-ների աշխատանքը, մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու ծախսերի վերաբերյալ:
«Պետք է ստուգել պետական բյուջեի ծախսման արյունավետությունը, ընդհանրապես՝ այդ միջացառումների ու ծախսերի հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցներն ուղղել սպորտի և առողջ ապրելակերպի ծրագրին: Պետք է ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ դրանց վերաբաշխման վերաբերյալ»,- շեշտեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ մասսայական սպորտն ու առողջ ապրելաոճը պետք է մաս կազմի մեր առօրյային:
«Պետք է ամեն օր զգանք, որ այդ ուղղությամբ աշխատաքներ են տարվում: Անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնել նույնիսկ ազգային ծրագիր»,- ավելացրեց նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու