Քառօրյա պատերազմին զոհվածների սոցիալական աջակցության արագ արձագանքման համար մեխանիզմներ կսահմանվեն
Հասարակություն
ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական բախումների հետևանքով առաջացած իրավիճակը պարտավորեցնում է զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար սահմանել արագ արձագանքման մեխանիզմներ: Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց նաև համապատասխան որոշումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև կամավորականի զոհվելու կամ անհայտ կորած համարվելու դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատը աջակցության տարածքային մարմիններին կհայտնի եռօրյա ժամկետում:
«Սա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում բազմամասնագիտական խումբ՝ տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան»,-ասաց նա:
Արտեմ Ասատրյանն ավելացրեց, որ խումբն իր գործունեությունը ծավալելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները, կամ կամավոր ֆիզիկական անձինք՝ իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում՝ որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ