Թայսոն Ֆյուրին հրաժարվեց WBO և WBA վարկածներով չեմպիոնական տիտղոսներից
Սպորտ
Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հրաժարվեց WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսներից:
«Այժմ բախվեցին կյանքիս հերթական մեծ մարտահրավերի հետ, որում, ինչպես Կլիչկոյի հետ մենամարտում, գիտեմ` կհաղթեմ: Տիտղոսները նվաճել եմ ռինգում և կարծում եմ՝ պետք է ռինգում էլ կորցնեմ: Սակայն հիմա ի վիճակի չեմ դրանք պաշտպանել, դրա համար էլ ընդունեցի բարդ և էմոցիոնալ որոշում` պաշտոնապես հրաժարվել դրանցից: Կարծում եմ՝ մի տիտղոսները թողնելը արդար կլինի և թույլ կտա մյուսներին պայքարել դրանց համար», – Ֆյուրիի խոսքը մեջբերում է իր պրոմոուտերական ընկերության կայքը`Hennessy Sports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բռցնքամարտիկը հայտնվել էր դոպինգ սկանդալի կենտրոնում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու