Երևանում բացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը
Հասարակություն
Այսօր Երևանում բացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ և ՀԱՊԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ցուցահանդեսը բացվեց հատուկ ջոկատայինների ցուցադրական ելույթով, փորձարարական միջոցառումներով:
Հյուրերի կողմից կարմիր ժապավենը կտրելուց հետո Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, նրա տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները մտան ցուցասրահ, որտեղ ներկայացված է ավելի քան 50 ընկերությունների ռազմատեխնիկական արտադրանք՝ 9 երկրից:
Մասնավորապես առանձնանում են զրահատանկային ու հրթիռա-հրետանային սպառազինություններն ու ռազմական ավիացիայի ոլորտի նորամուծությունները:
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 15-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)