«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Մերոնք դրսում. մի ֆուտբոլիստի պատմություն (լուսանկարներ)

Սպորտ

ԼՈւՐԵՐ.com-ը պարբերաբար ներկայացնում է դրսում հանդես եկող երիտասարդ հայ խաղացողներին:

Արթուր Մարտոյանն է, 19-ամյա երիտասարդ ֆուտբոլիստն, ով իր առաջին քայլերն է անում մեծերի ֆուտբոլում:

Արթուրը հանդես է գալիս Իսպանիայի առաջնության 5-րդ դիվիզիոնում, որն, ինչպես ինքն է նշում, իր որակով շատ քիչ է զիջում ավելի առաջատար լիգաներին: Սա ֆուտբոլիստի առաջին տարին է մեծահասակաների ֆուտբոլում: Նախորդ տարի նա հանդես է եկել երիտասարդական լիգայում:

ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց RSD Alcala ակումբում հանդես եկող կիսապաշտպանի հետ` պարզելու, թե ինչպիսին է պատկերացնում երիտասարդը իր ֆուտբոլային կարիերան:

Առաջինը, որ հարցրինք Արթուրին, թե ինչո՞ւ հենց ֆուտբոլը, պատասխանում հնչեցին՝ «պաշտում էի այս սպորտաձևը», «աչքերս փայլեցին», «այն ինձ ձգում է», «սարսափելի դուր է գալիս» արտահայտությունները:

Երիտասարդ խաղացողն, ով փոքր տարիքում Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան, ֆուտբոլ սկսել է խաղալ դպրոցական տարիքից:

«Առաջին դասարանում մեզ մոտ եկան տարբեր սպորտաձևերի մարզիչներ: Ես ընտրեցի ֆուտբոլը: Պաշտում էի այդ սպորտաձևը: Հայրս նույնպես ֆուտբոլիստ է եղել, այնպես, որ երկար չմտածեցի: Ընտրեցի ֆուտբոլը, որովհետև այն ինձ ձգում էր, ամբողջ oրը բակում գնդակով էի` ընկերներիս հետ, երբեմն էլ` հայրիկիս: Այս սպորտաձևն ինձ սարսափելի դուր է գալիս, այլ բացատրություն չեմ գտնում: Երբ ապագա մարզիչս եկավ դասարան, աչքերս փայլում էին, ուշադրությամբ լսում էի, թե երբ է լինելու մեր առաջին մարզումը»,- նշեց Արթուրը՝ չհերքելով, որ առաջին մարզմանը ներկայացել է ուշացումով.

 «Ուշացա: Դա առաջին ու վերջին անգամն էր, նման բան այլևս չկրկնվեց»:

Ռուսաստանում երտասարդ խաղացողը արժանացել է տարբեր մեդալների, դիպլոմների, լավագույն ֆուտոլիստի կոչման:

Իսպանիայում, ինչպես ինքն է նշում, բոլորովին այլ համակարգ է:

«Այստեղ թիմերը ավելի շատ են: Այստեղ դիպլոմներ չեն շնորհում: Թիմն արժանանում է գավաթի, եթե լիգայում առաջատարն է: Երկու տարի առաջ Մ19 թիմի կազմում հաջողության հասանք Liga Nacional-ում, որը Իսպանիայում ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնն է երիտասարդական առաջնությունում: Հաջորդ տարին զբաղեցրինք 7-րդ տեղը` «Ռեալի», «Ատլետիկոյի», «Ռայո Վալյեկանոյի» և այլ թիմերի շրջանում: Այս ամենը ինձ օգնեց լավ թիմ գտնել մեծերի ֆուտբոլում»:

Ներկայիս թիմի մասին խոսելիս՝ Արթուրը նշեց, որ իրեն դուր է գալիս իր թիմը.

«Այստեղ խաղում են մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներ, ովքեր պրոֆեսիոնալ են մոտենում խաղին, ինչը զգացվում է նաև դաշտում: Չնայած, որ թիմը հանդես է գալիս 5-րդ դիվիզիոնում, այն իր որակով քիչ է զիջում օրինակ 2B դիվիզիոնին: Ուրախ եմ, որ այս թիմում եմ, բայց սա մեծերի ֆուտբոլում իմ նոր կարիերայի սկիզբն է դեռ»:

Զրուցի ընթացքում Արթուրը նշեց, որ շատ ֆուտբոլիստների խաղով է հիանում՝ առանձնացնելով Կրշտիանու Ռոնալդուին.

«Շատ հարգում և գնահատում եմ Կրիշին, իր պատմությունը, կատարած աշխատանքն ու ձգտումները: Դա ինձ և եղբորս շատ են մոտիվացնում (եղբայրը նույնպես ֆուտբոլիստ է): Երբ դիտում ես նրա ֆիլմը հասկանում ես, որ չնայած ունեցած մեծ գումարներին, նա սիրում է ֆուտբոլը և վերջ: Իմ խաղային դիրքում ինձ դուր է գալիս Կազեմիրոն` «Ռեալից», Վերնբլումը` ԲԿՄԱ-ից»:

Նպատակներ, երազանքներ, սպասումներ... Արթուրն ասաց, թե երազել կարելի է միշտ, դրանք ավերջ են, բայց բոլորը տանում են մեկ նպատակի` բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալուն: Արթուրի համար «Անգլիայի առաջնությունում խաղալը հիանալի կլիներ, հավաքականում հանդես գալը` անմոռանալի». 

Իսկ ամենավերջում Արթուրը չմոռացավ ասել, որ ամենաշատը ցանկանում է երջանիկ տեսնել իր մայրիկին:

«Ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ, որպեսզի դրանք իրականացնեմ փորձում եմ կենտրոնանալ ներկայիս վրա: Իսպանիայում շատ գործակալներ են գալիս ակումբների խաղերը դիտում և խաղացողներ փնտրում: Ինքս ունեմ օգնական` նախկին մարզիչս է, ով ինձ համար ակումբներ է փնտրում: Ինձ համար շատ կարևոր է այս մրցաշրջանում լավ խաղալը, որպեզի հաջորդում հանդես գամ 3-րդ դիվիզիոնում: Ինչը քայլ առաջ կլինի:

Ֆուտբոլում բաղձալի երազանքս բարձր խաղամակարդակի հասնելն է և պրոֆեսիոնալ լիգայում խաղալը: Անգլիայի առաջնությունում խաղալը ամենա-ամենահիանալի ձեռբերումս կլիներ կյանքում, հավաքականում խաղալն անմոռանալի կլիներ, կամ էլ օրինակ Չեմպիոնների լիգայում խաղալը: Երազել կարելի է անվերջ: Երզանքները չեն ավարտվում դրանք շատ են, բայց նպատակը մեկն է բարձրակարգ ֆուտբոլ խաղալ: Ինձ և հարազատներիս ապացուցել, որ կարող եմ: Ցանկանում եմ մայրիկիս ամենաերջանիկը դարձնել աշխարհում, նա դրան արժանի է: Երբ դառնամ բարձրակարգ ֆուտբոլիստ նա ավելի երջանիկ կլինի: Բոլոր երազանքներս կապված են ֆուտբոլի հետ, դա միանշանակ է»,- զրույցն ավարտեց Արթուրը:

 Լիանա Թորոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
Ամենադիտված