ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ներն ավելորդ կառույցներ են. Կարեն Կարապետյան
Քաղաքական
Գործադիրում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվում է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ ՊՈԱԿ-ի կանոնադրությունն ու կառուցվածքը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե վերակազմավորման արդյունքում կրճատումներ լինելո՞ւ են, թե՝ ոչ, որին ի պատասխան Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ կրճատումներ կլինեն և օպտիմալացումների արդյունքում յոթ աշխատակազմ կխոշորացվի:
«Եկեք այսպես անենք: Մենք բոլոր գերատեսչություններին իջեցրել ենք հանձնարարություն, որպեսզի տան առաջարկություն՝ կառավարան կառուցվածքը փոփոխելու հետ կապված: «Օպտիմալացում» բառը փոխարինում ենք «կտրուկ կրճատմամաբ»: Քանի, որ դուք վերակազմավորվում եք, Ձեզ տալիս եմ հինգ օր ժամանակ, որպեսզի ինձ զեկուցեք, թե որ կոմիտեն չստեղծենք, մի հատ էլ կոմիտե կրճատենք: ՊՈԱԿ-ներն ավելնորդ կառույցներ են: Հրաժարվում ենք նաև ԾԻԳ-երից: Այսինքն՝ կա՛մ կենտրոնացնում ենք, կա՛մ հրաժարվում: Տնօրեն ու էդ բոլոր ատրիբուտիկան մաքրում ենք»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կտրուկ նվազեցնել ծախսերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ