Վարչապետը զարմացած է նիստի օրակարգի հարցերից
Քաղաքական
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի, արտաքին գործերի նախարարության բջջային հեռախոսներին ավելացավ ևս մեկը:
«Նախարարությանն անհրաժեշտ է նոր փոխնախարարի հաստիքի բացում, որով էլ պայմանավորված՝ մեկ նոր բջջային հեռախոս», - հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նման հարց կառավարության օրակարգ մտցնելը զարմացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին.
«Պարոն Հարությունյան, ո՞նց անենք, որ նման հարցեր օրակարգում չքննարկվեն: Ես ասել էի, որ որոշումները պետք է ապակենտրոնացնել: Այս հարցն անգամ կոմիտեի մակարդակով չպիտի քննարկվի», - դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ նշեց Կարեն Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ