Ղրղզստանի նախագահը ժամանել է Հայաստան
Քաղաքական
Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Երևանի «Զվարթնոց Արմենիա» օդանավակայանում Ղրղզստանի նախագահին դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Աթամբաևը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու hոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ