«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Հացառատցիները շուքով նշեցին իրենց բնակավայրի հիմնադրման օրվա տոնը

Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ շուքով նշեցին իրենց բնակավայրի հիմնադրման օրվան նվիրված տոնը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ տոնին, որպես պատվավոր հյուրեր, մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Աժ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանը, ովքեր հանդես եկան շնորհավորանքի եւ ողջույնի խոսքերով: Ընթերցվեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը: Տոնի առթիվ Տերունական աղոթք հնչեցրեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Տոնի մասնակիցները եւ պատվավոր հյուրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս զոհված հացառատցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Տոնակատարությունն ընթանում էր տեղի ինքնագործ խմբերի շնորհալի երեխաների գեղարվեստական կատարումներով:

ՀՀ Ազգային արխիվից բերվել էին Հացառատի պատմության եւ հիմնադրման հետ առնչվող փաստաթղթեր, որոնք տոնակատարության մասնակիցների համար ցուցադրվեցին հատուկ պաստառների վրա: Համաձայն այդ փաստաթղթերի՝ Հացառատ բնակավայրը հիմնադրվել է 1830 թվականին, Արեւմտյան Հայաստանի Բայազետ Գավառից գաղթած եւ Սեւանա լճի ափին հաստատված մի քանի տասնյակ ընտանիքների կողմից: Բնակավայրը, մինչ գաղթականների գալը եւ հետագա տարիներին, մինչեւ 1946 թվականը կրել է Փաշաքյանդ օտարահունչ անունը:

«Այդ մի քանի տասնյակ ընտանիքներն այսօր դարձել են հազարավորներ, որոնց զավակները մեծ ներդրում են ունեցել մեր հայրենիքի կառուցման ու պաշտպանման գործում: Այսօր էլ բազմահազարանոց Հացառատը շարունակում է իր հայրենաշեն ու հայրենապաշտպան առաքելությունը»,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

«Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի կողմից բնակավայրի մանկահասակ երեխաների համար կազմակերպվել էին հետաքրքիր ցուցադրություններ եւ ժամանցային ու զարգացնող խաղեր:

«Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը դրամով, շնորհակալագրերով ու պատվոգրերով պարգեւատրեց հացառատցի աչքի ընկած ուսուցիչներին, աշակերտներին, ուսումնական հաստատությունների տնօրեններին, մարզիչներին, բարերարներին»: Պատվոգիր եւ դրամական պարգեւ ստացավ հանրապետական առարկայական օլիմպիադայում աչքի ընկած մեր դպրոցի աշակերտ Նարինե Մանուկյանը եւ այն ուսուցիչները, ովքեր ներդրում ունեն այդ հաջողության մեջ: Պատվոգրերով եւ դրամով ենք պարգեւատրել նաեւ մեր երկու դպրոցների ուսուցիչներին, «Լավագույն մարզական ընտ անիք» մրցույթի հանրապետական փուլում Հացառատից աչքի ընկած մարզական 5 ընտանիքների ներկայացուցիչներին, նրանց եւ թիվ 7 մանկապարտեզի մարզիչներին՝ թվով 16 հոգու:

Պատվոգիր ու դրամ ստացողների թվում են նաեւ Ապրիլյան քառօրյա մարտերում Հացառատից աչքի ընկած զինծառայող Արման Ավետիսյանը եւ նրա մայրը: Շնորհակալագրով պարգեւատրվել են Հացառատի տարվա լավագույն բարերարներ ճանաչված Կարեն եւ Գարիկ Հակոբյան եղբայրները, Հացառատի լավագույն բարեկամ ճանաչված ՀՀ Ազգային արխիվի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը, Գավառի թիվ 2 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը եւ Գավառի թիվ 8 դպրոցի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը»,-ներկայացրեց «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի փոխտնօրեն Արազ Սարիբեկյանը:

Տոնակատարության երկրորդ հատվածում միջոցառման մասնակիցներին գեղագիտական հաճելի պահեր պարգեւեցին «Սասուն» երգի-պարի ազգագրական համույթը եւ մայրաքաղաքից հրավիրված անվանի երգիչներ: Տոնակատարությունն ավարտվեց երեկոյան հրավառությամբ:

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
Ամենադիտված