Մայրաքաղաքում հունվար-սեպտեմբեր ամիսներին լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը
Հասարակություն
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2016 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների հոկտեմբերի 13-ին կայացած ամփոփիչ խորհրդակցությունը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարներ, տարածքային բաժինների եւ բաժանմունքների պետեր, ՊՊԾ գնդի, ուղեկցող գումարտակի հրամանատարները եւ այլն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվետու զեկույցում նշվեց, որ վարչության եւ ենթակա ստորաբաժանումների անձնակազմի պատշաճ ծառայության շնորհիվ մայրաքաղաքում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը:
Ներկայացվեց Երեւան քաղաքում հանցավորության շարժընթացի եւ հիմնական միտումների վիճակագրությունը:
Վերլուծվեցին հանցագործությունների բացահայտման աշխատանքները, նախկինում կատարված՝ կասեցված հանցագործությունների բացահայտման ընթացքը, քննարկվեցին տարածքային բաժինների համեմատական ցուցանիշները տարբեր հանցատեսակների ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցան վարչության ծառայությունների եւ տարածքային բաժինների ղեկավարները:
Զեկույցներում ներկայացվեց հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, նշվեցին առկա հիմնախնդիրները, թերություններն ու բացթողումները, արվեցին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Բարձրացված խնդիրների առարկայական քննարկումից հետո ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ