ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս 

Կարսի պայմանագիր. Լենինից` Քեմալին

Հասարակություն

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարսի կոնֆերանսը սկսվեց 1921թ. սեպտեմբերի 26-ին: Խորհրդային Հայաստանի պատվիրակության նախագահն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, անդամներից' Պողոս Մակինցյանը, կային նաև խորհրդականներ:

Մոսկվայի պայմանագրով գծված սահմանները բավականին ընդհանուր բնույթ էին կրում, ուստի Կարսում պետք է լրացվեր այդ բացը. ստեղծվեց սահմանագծային հանձնաժողով (Խորհրդային Հայաստանը ներկայացնում էր Վլ. Թամրուչին):

Բարձրացվեց Թուրքիային անցած Անիի և Կողբի պատկանելության հարցը, որը վիճելի չէր. Կարաբեքիր փաշան հայտարարեց, որ թուրքական պատվիրակությունը սկզբունքորեն դեմ չէ Անին վերադարձնելուն, բայց պետք է այդ մասին հարցում անի կառավարությանը:

Սակայն հետագայում պարզվեց, որ թուրքերը խիստ անհաշտվողական են և հրաժարվեցին զիջել ոչ միայն Անիի ավերակները, այլև Կողբի աղահանքերի կոնցեսիաները: Քեմալական պատվիրակության անհաշտ դիրքի պատճառով չհաջողվեց լուծել նաև Ալեքսանդրապոլի թալանված գույքը վերադարձնելու հարցը:

Պայմանագիրը ստորագրվեց հոկտեմբերի 13-ին. բաղկացած էր 20 հոդվածից, 2 հավելվածից: ՀԽՍՀ կողմից պայմանագիրը ստորագրեց Մռավյանը, Մակինցյանը, Վրաստանի կողմից' Շալվա Էլիավան և Ալեքսանդր Սվանիձեն, Ադրբեջանի կողմից' Բեհբուդ Շահթախթինսկին, Թուրքիայի կողմից' Քյազիմ Կարաբեքիրը և երեք այլ անդամներ, ՌԽՖՍՀ կողմից' Լատվիայում լիազոր-ներկայացուցիչ Յակով Գանեցկին:

Կարսի պայմանագրի շատ հոդվածներ բառացիորեն կրկնում էին Մոսկվայի պայմանագրի համապատասխան հոդվածները, և այդ առումով Կարսի պայմանագիրը չի կարելի դիտարկել որպես ինքնուրույն միջազգային իրավական ակտ:

Հայ բոլշևիկներին, իհարկե, հետաքրքրում էր Հայաստանի ճակատագրի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը, բայց քննարկումներին նրանց մասնակից չէին դարձնում: Դեռևս 1921-ի փետրվարին Մոսկվայում գտնվող Հայաստանի Հեղկոմի անդամ Ա.Մռավյանը տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանին.«Մենք այցելել ենք Լենինին, Տրոցկուն, Չիչերինին և Կարախանին: Ստալինին չկարողացանք տեսնել նրա կույր աղիքի պրիստուպի պատճառով: Լենինը համաձայն էր Անկարայի կառավարության՝ կոմունիզմի դեմ դուրս եկող սոցիալական էության մեր գնահատականին, բայց ասաց, որ Ռուսաստանը չի կարող և չի ուզում կռվել «թուրքերի դեմ», հատկապես Կարսի պատճառով, որը նրա կարծիքով, թուրքական քաղաք է: «Լենինն ասում է», որ «Մենք ժամանակավորապես զոհաբերում ենք հայ աշխատավորության շահերը համաշխարհային հեղափոխության շահերին: Մենք չենք պատրաստվում Հայաստանի համար կռվել որևէ մեկի դեմ, հատկապես՝ Քեմալի»: Լևոն Կարախանն էլ հղում անելով Կարաբեքիրի անկոտրում կամքին ու հեղինակությանը, հայտնել էր, որ Կարսի ու Նախիջևանի հարցով անհնար է զիջումների հասնել թուրքերի հետ»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Կարսի պայմանագիրը. Կարսի մարզը և Սուրմալուն ամբողջությամբ տրվեց Թուրքիային, Նախիջևանը համարվեց Ադրբեջանի հրամանատարության ներքո գտնվող տարածք մի պայմանով, որ երրորդ կողմին չպետք է հանձնվի (այս պարագայում երրորդ կողմ հանդիսանում է Հայաստանը), որոշակի հրաժարում Սևրի պայմանագրից, Հայաստանի սահմանային գծի մոտ Ռուսաստանի առաջարկով 80-100 կմ շառավիղով անվտանգության գոտի ստեղծվեց, գծվեց Ախուրյան-Արփաչայ սահմանգիծը, որը մենք այսօր ունենք: Ունեցանք կոնկրետ տարածքային հսկայական կորուստ' 24 հզ քկմ, որն անցավ Թուրքիային:
Այդ չարաբաստիկ պայմանագրի կնքման վայրում, կա մի զրահամեքենա, որի վրա գրված է' «Լենինից Քեմալին»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերը
Ամենադիտված