«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալի հանձնուքում եղած լոլիկի միջից դեղահաբեր են հայտնաբերել
Հասարակություն
ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 13-ին' ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր' ընդհանուրը 2,9 գրամ քաշով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ