Ինչո՞ւ չի կողմնորոշվում Տիգրան Ուրիխանյանը, կամ «զառանցանքներն»՝ ըստ պատգամավորի
Քաղաքական
Մամուլն այսօր կրկին անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քաղաքական հետագա գործունեությանը: Մասնավորապես՝ հաղորդվում է, որ վերջինս որոշել է պատգամավորական գործունեությունը չդադարեցնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով: Ինքը՝ պատգամավորը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս լուրերը հերյուրանք որակեց՝ պնդելով, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Զառանցանքներ են»,- ասաց նա:
Իսկ երբ մենք նրանից հետաքրքրվեցինք, թե նա վերջին շրջանում արդոք հանդիպումներ ունեցե՞լ է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, վերջինս զայրացած նշեց, թե հարցն ուղղորդված է: «Ես Ձեր հարցի իմաստը չեմ հասկանում: Այդ ի՞նչ ուղղորդումներ են, էդ ո՞ւմ գինովցած ուղեղով է անցնում նման բաներ: Ինչո՞ւ չեք մամուլին հարցնում՝ Բարաք Օբամայի հետ հանդիպել եմ, թե՞ ոչ: Մամուլին հարցրեք, Բարաք Օբաման չի՞ ուղղորդում իմ գործունեությունը»,- նեղսրտեց Ուրիխանյանը:
Ի դեպ՝ թերթերից մեկն այսօր գրել էր նաև, թե պատգամավորը մտադիր է միանալ նորաթուղ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը: Տիգրան Ուրիխանյանին հարցը զայրացրեց և նա մեզ խնդրեց ազատել հարցերի տարափից: «Նման հարցերից խնդրում եմ ինձ ազատեք»,- ասաց նա:
Հ.Գ. Մնում է հուսալ, որ այս ազգընտիրը վերջապես կկողմնորոշվի իր անելիքներում, թե հատկապես ո՞ւմ ասել կամ չասելով է շարունակելու պատգամավորական գործունեություն ծավալել, թեպետ մոռացել է, որ ինքը հայտնվել է պառլամենտում ոչ թե ինչ որ մեկի շահերն առաջ տալու համար, այլ՝ այն ժողովրդի, ով սխալմամբ իրեն վստահել է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ