Կլոպն՝ առաջին գերմանացին, ով արժանացավ Անգլիայի առաջնության լավագույն մարզչի կոչմանը (լուսանկար)
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Տեղեկացնում է Անգլիայի առաջնության պաշտոնական կայքը:
Նախորդ ամիս Կլոպի թիմը հաղթանակ է տարել երեք խաղում`«Լեսթերի» (4:1), «Չելսիի» (2:1) և «Հալի» (5:1) նկատմամբ:
«Եկա գրասենյակ և ասացի օգնականներիս, որ մենք ճանաչվել ենք ամսվա լավագույն մարզիչ: Անհատական մրցանակներն ինձ պետք չեն, բայց հաճելի է ստանալ ևս մեկը»,-նշել է մարզիչը:
Նշենք, որ Կլոպն առաջին գերմանացի մարզիչն է, ով արժանացավ այս մրցանակին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու