ՌԴ ՊՆ հստակեցրել է ԵվրոՊՌՈ–ների տեղակայման համար ԱՄՆ–ից պահանջվող երաշխիքները
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հստակեցրել է, որ ԱՄՆ–ից ակնկալվում է իրավական երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ–ի կողմից եվրոՊՌՈ–ների տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի միջուկային օբյեկտների դեմ, հաղորդում է Росбалт–ը։
Անտոնովը նման պահանջ է ներկայացրել նաև տիեզերքում զենքի կիրառման արգելքի հարցում։ Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման խնդիրը լուրջ կռվան է երկու երկրների հարաբերություններում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համաձայնել են համագործակցել ԵվրոՊՌՈ–ների տեղակայման հարցում՝ համաձայն 2010–ին Լիսաբոնի գագաթնաժողովում կնքած համաձայնագրի։ Սակայն բանակցությունների ժամանակ, ԱՄՆ-ը հրաժարվել է իրավական երաշխիքներ տրամադրել, որ դրանք ուղղված չեն լինելու ռուսական միջուկային օբյեկտների դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)