ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Անկախություն» խորագրով ցուցահանդեսին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին:
Ցուցահանդեսին ներկայացված են դասական եւ ժամանակակից հեղինակների 100-ից ավելի ստեղծագործություններ: Նկարներից բացի գործում են նաեւ գրաֆիկական աշխատանքների եւ քանդակների սրահներ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)