Ռոջեր Ուոթերսն ալբոմ է ձայնագրելու Radiohead-ի պրոդյուսերի հետ
Հասարակություն
Pink Floyd-ի նախկին ղեկավար Ռոջեր Ուոթերսը հավաստել է, որ վերջին մեկ տարում ինքը Նայջել Գոդրիչի՝ Radiohead-ի ալբոմների մեծամասնության պրոդյուսերի հետ համատեղ աշխատել է սոլո սկավառակի վրա: Այդ մասին երաժիշտը պատմել է Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
Նոր ձայնագրությունը նրա առաջին ալբոմը կդառնա 1992 թվականից ի վեր: Սկզբնապես նյութն իրենից ռադիոպիես էր ներկայացնում, որի գլխավոր թեման երեխաների սպանությունն էր: Նայջել Գոդրիչի մասնակցությամբ պիեսը վերափոխվել է ալբոմի:
Ռոջեր Ուոթերսն ասել է, որ նոր երգերը սիրո մասին են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ