Երևան ժամանեցին ավտոբուսի վթարից տուժած ուղևորները (ուղիղ միացում)
Հասարակություն
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադարձան Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվել նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախնական տվյալներով վթարի պատճառն այն է, որ Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդը քնած է եղել:
Նախարարը նաև ընդգծեց, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը
բարձրացնելու ուղղությամբ։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նախնական տվյալներով Երևան հասած մեր հայրենակիցների թվում հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներ չկան։
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ