«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Քաղաքական

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնել է Բելառուսի Հանրապետությունը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում:

Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լիագումար նստաշրջանում պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է սեղմ կազմով նիստի ժամանակ քննարկված հարցերի մասին:

«Իմ կարծիքով, մենք անցկացրել ենք բավականին արդյունավետ և անկեղծ քննարկում այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր գործերին և ազդում են մեր երկրների անվտան գության հարցերի վրա, պրոեկտվում և դրսևորվում են տարածաշրջանային մակարդակներում և ոչ միայն: Իհարկե, խոսել ենք նաև այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում է ամբողջ համաշխարհային հանրությունը, նախ և առաջ նկատի ունեմ ահաբեկչության և բռնության աննախադեպ բռնկումը, որի համար չի կարող լինել որևէ արդարացում:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Երևանյան նստաշրջանն ամփոփում է Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել են որոշակի միջոցներ ՀԱՊԿ-ում հետագա փոխգործակցության համալրման ուղղությամբ: Աշխատանքն ուղղված է եղել Կազմակերպության ներուժի մեծացմանը՝ ելնելով այն նպատակներից և խնդիրներից, որոնք սահմանված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որի 25-ամյակը տոնելու ենք հաջորդ տարի»,-Հ ԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նստաշրջանում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերը
Ամենադիտված