Պուտինը պետական ծառայողական մեքենաների լուսաձայնային ազդանշանները կրկնակի կրճատելու հրաման է ստորագրել
Ռուսաստան
Ռուսաստանում այսուհետ միայն 569 կառավարական ավտոմեքենա լուսաձայնային ազդանշան օգտագործելու իրավունք կստանա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին հրամանագիր է ստորագրել այսօր, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 1–ին, հաղորդում է Ռիա նովոստին։
Նախկինում հատուկ ազդանշաններ օգտագործելու թույլտվություն են ունեցել առնվազն 1040 կառավարական ավտոմեքենաներ. դրանք օգտագործելու թույլտվությունից զրկվել է կառավարության ապարատը, բարձրագույն դատարանները, բազմաթիվ նախարարություններ, գրեթե բոլոր դաշնային գործակալությունների ծառայությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, շրջանային օրենսդիր իշխանությունները։ Իսկ նահանգապետերն այժմ հատուկ ազդանշանները կարող են կիրառել միայն իրենց նահանգներում։
Նշենք, որ լուսաձայնային ազդանշանների տեղադրման, օգտագործման թույլտվությունը և դրանց վերահսկումն իրականացնում է ՌԴ Ներքին գործերի նախարարությունը։
Պուտինը հատուկ ազդանշանների թիվը խոստացել էր կրճատել նախագահ ընտրվելուց անմիջապես հետո և հայտարարել, որ դա կարվի նույնիսկ մինչ իր երդմնակալության արարողությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)