Անտառների հատման դեմ բողոքող 20 բնապահպան-ակտիվիստներ են ձերբակալվել մերձմոսկովյան Ժուկովսկիում
Ռուսաստան
Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում մոտ 20 ակտիվիստ է ձերբակալվել, որոնք բողոքում էին անտառների հատման դեմ։ Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է ՆԳՆ մերձմոսկովյան գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Եվգենի Գիլդեևը։
Անտառում անցկացվող չարտոնված ակցիայի մասնակիցները եկել էին կանաչ փուչիկներով՝ պահանջելով դադարեցնել ծառահատումները։
Այսպես կոչված Ցագովյան անտառում կատարվել է 12 հա տարածքի ծառերի հատում՝ նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին նպաստելու նպատակով։ Նշենք նաև, որ անտառահատումը սկսվել է մարտի 21-ից, ինչն էլ առաջացրել է բազմաթիվ տեղաբնակների զայրույթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)