Ես ներողություն եմ խնդրել Խամատովայից. Սոբչակ
Ռուսաստան
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ներողություն է խնդրել դերասանուհի Չուլպան Խամատովայից «անհարմար» հարց տալու համար, իսկ վերջինս ներել է Սոբչակին։ Այս մասին Քսենիան գրել է Twitter–ի իր միկրոբլոգում, հայտնում է Ռիա Նովոստին։
Հիշեցնենք, որ «Նիկա» կինոմրցանակաբաշխությանը Սոբչակը հարցրել էր մրցանակ ստացող Խամատովային, թե արդյոք վերջինս հրապարակավ հանդես կգար Վլադիմիր Պուտինի աջակցությամբ, եթե չլիներ կինոդերասանուհու բարեգործական հիմնադրամը։ Այդ բառերից հետո դահլիճում լսվել էին ներկաների սուլոցները։
«Վարելով «Նվիրիր կյանք» աճուրդը՝ հայտնի միջադեպից հետո ես առաջին անգամ հանդիպեցի Չուլպանի հետ։ Ես ներողություն խնդրեցի, եթե իմ հարցից նա վիրավորվել էր, քանի որ նպատակը լրիվ այլ է եղել։ Չուլպանը պատասխանեց, որ ոչ ոքի թույլ չի տա մեզ «կռվացնել», իր շնորհակալությունը հայտնեց և լաց եղավ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ լավ մարդն ամեն ինչ հասկանում է»,– գրել է Սոբչակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)