Ոստիկանությունը ցրել է Մոսկվայի «Բարիկադնի» մետրոյի մոտ տեղակայված ընդդիմության ճամբարը
Ռուսաստան
Մոսկվայի ոստիկանությունն այս գիշել ցրել է «Բարիկադնի» մետրոյի կայարանի մոտակայքում տեղակայված ընդդիմադիր ճամբարը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru–ն՝ վկայակոչելով դեպքի ականատեսներին։
Ոստիկանությունը ըննդիմության ճամբարը լուծարելու գործողությունները սկսել է գիշերը 2:40, որին մասնակցել են այդ տարածք մի քանի մեքենաներով նախօրոք բերված ՕՄՕՆ–ականներ։ Նախնական տվյալներով, ձերբակալվել է 20-40 մարդ։ Հրապարակում գրեթե մարդ չի մնացել։
Ընդ որում, ոստիկանությունը պաշտոնապես չի մեկնաբանել է ընդդիմության ճամբարի լուծարման մասին տեղեկությունները։
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան ոստիկանությունը ցրել էր «Կուդրինսկի» հրապարակում տեղակայված ընդդիմության ճամբարը, որից հետո ցուցարարները տեղափոխվել էին «Արբատ» հարապարակ՝ Բուլատ Օկուջավայի հուշարձանի մոտակայք։ Շաբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել էր մոտ 50 մարդու, իսկ կիրակի երեկոյան ոստիկանությունը ցրել էր «Արբատում» հավաքված ցուցարարներին։
Մոսկվացիները «ընդդիմության զբոսանքներ են» անցկացնում մայիսի 8–ից սկսած։ Առաջին բազմամարդ ճամբարը եղել է «Չիստապրուդնի» բուլվարում, որը մայիսի 16–ի վաղ առավոտյան ցրվել էր ոստիկանության կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)