Պետերբուրգում հայտնաբերվել է Նորվեգիայի փոխհյուպատոսի դին
Ռուսաստան
Սանկտ-Պետերբուրգում Նորվեգիայի գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս, 37-ամյա Բյորն Առե Պրինսին մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանում։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քննություն է սկսել դիվանագետի մահվան հանգամանքները պարզելու նպատակով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Գոռոխովոյե փողոցում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է Սանկտ-Պետերբուրգում Նորվեգիայի գլխավոր հյուպատոսության 1975 թվականին ծնված փոխհյուպատոսի դին, առանց բռնության արտաքին նշանների։ Տվյալ փաստի վերաբերյալ ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ-Պետերբուրգի բաժնում կատարվում է նախաքննություն»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների` դիվանագետի մարմինը հայտնաբերել են հանգուցյալի հարազատները, որոնք զբոսաշրջության նպատակով Ռուսաստան էին ժամանել մի քանի օր առաջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ