Պուտինն իրեն օգնական է նշանակել հինգ նախկին նախարարների
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը 5 նախկին նախարաների նշանակել է նախագահի օգնականի պաշտոններում։ Նրանք իրենց պաշտոններից հրաժարավել էին ավելի վաղ, հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը։
Դրանց թվում է տնտեսական զարգացման նախկին նախարար Էլվիրա Նաբիուլինան, կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն, կապի նախկին նախարար Իգոր Շչեգոլևը, բնական ռեսուրսների նախկին նախարար Յուրի Տրուտնևը և առողջապահության նախկին նախարար Տատյանա Գոլիկովան։
Տրանսպորտի նախկին նախարար Իգոր Լևիտինը նշանակվել Պուտինի խորհրդական։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալներ են նշանակվել Ալեքսեյ Գրոմովն ու Վյաչեսլավ Վոլոդինը։
Դմիտրի Պեսկովը նշանակվել է նախագահի աշխատակազմի մամլո քարտուղար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)