2017-ից օտարերկրացիները մատնադրոշմներ կհանձնեն Ռուսաստան մուտքի համար
Ռուսաստան
2017 թվականից Ռուսաստան ժամանող բոլոր օտարերկրացի քաղաքացիները մատնադրոշմում կանցնեն: Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել է ՌԴ-ի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:
Նորամուծության նախաձեռնող է հանդես եկել ՆԳ նախարարությունը: Գորովոյի խոսքով՝ գերատեսչությունը որոշել է ընդօրինակել նման ընթացակարգի վարման մյուս երկրների փորձը: «Մենք այսօր պետք է հանգիստ ռեժիմով կատարենք այս աշխատանքը»,- ընդգծել է նա:
Ռուսաստանում այցագրեր տալու համար մատնադրոշմների հավաքման համակարգն սկսել են թեստավորել այս տարվա սեպտեմբերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)