Թենեսիի նահանգում երեք մարդ է զոհվել անտառային հրդեհների հետեւանքով. Associated Press
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում երեք մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի լույս 30-ի գիշերը հայտնել է Associated Press գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, բնական հրդեհների պատճառով ավելի քան 14 հազար մարդ է տարահանվել Գաթլինբերգ առողջարանային քաղաքից՝ Թենեսիի Great Smoky Mountains ազգային բնայգու սահմանին: Հրդեհները հանգեցրել են հարյուրավոր կառույցների, այդ թվում՝ տների եւ խոշոր հյուրանոցների մի քանի շինությունների ավերման: WMIR հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհների ընդգրկած տարածությունն արդեն գերազանցել է 6 հեկտարի նշագիծը:
Գործակալության տվյալներով՝ ավելի քան տասը մարդ է տեղափոխվել տեղական հիվանդանոցներ, նրանցից շատերը՝ այրվածքներով:
Ինչպես հայտարարել է Թենեսիի նահանգապետ Բիլ Հեսլեմը, այս անտառային հրդեհը դարձել է նահանգի տարածքում ամենախոշորը վերջին 100 տարվա ընթացքում: Այս պահին հրդեհների մարման աշխատանքում գործի են դրված շուրջ 400 մարդ եւ 100 միավոր հատուկ տեխնիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում