Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի 

Գազի էժանացման քաղաքական ստվերը

Տնտեսություն

2018 թ.-ի համար՝ «Գազպրոմ Արմենիայի» կողմից նախատեսվել է մեծ ներդրում՝ մոտ 18 միլիարդ դրամ, որը պետք է ներառվի սակագնի մեջ, ինչը կարող է 2018 թ.-ին հանգեցնել գազի սակագնի բարձրացմանը։ Սա ենթադրություն կամ բայղուշություն չէ, ռեալ տնտեսական հաշվարկ է՝ անկախ այն հանգամանքից, որ «Գազպրոմ Արմենիայում» գրեթե երդվում են, որ 2018-ին գազի գինը չի բարձրանա։

Աղքատ հասարակություններն ուրախանում են ցանկացած էժանացումից եւ էյֆորիայի մեջ՝ տարալուծվում են կարեւոր հարցերի պատասխաններ։ Հինա՝ մոտավորապես այսպիսի վիճակ է Հայաստանում, երբ աղքատության ճիրաններում հայտնված հասարակությունը, մեծ հաշվով, որեւէ սպասելիք չունի պետությունից եւ առաջնորդվում է «շնից մազ պոկելու» կենցաղային տրամաբանությամբ, եթե նույնիսկ գազի գինն ամիսներ կամ մեկ տարի անց բարձրանա։

Գազի գնի իջեցման տնտեսական փաստարկներ չեն ներկայացվում, ոչ էլ վերացված է «Գազպրոմ Արմենիայի» կոռուպցիոն եւ ոչ արդյունավետ կառավարումը։ Հասարակության նկատմամբ «բարեսրտությունն» ունի բացառապես քաղաքական շարժառիթներ։ Ընդ որում, դրանք առկա են թե Մոսկվայում, թե Երեւանում։ Տեսանելի է, որ «էժան գազ» օպերացիայի շրջանակներում՝ Մոսկվան փորձում է ռացիոնալ բնույթ հաղորդել իր հայաստանյան ազդեցությանը՝ հանրային բարենպաստ կարծիք ձեւավորելով ռուսական ազդեցության մասին, ու նաեւ նպաստել Հայաստանում իշխանության այնպիսի կոնֆիգուրացիայի ձեւավորմանն, որը հնարավորինս ձեռնտու լինի Մոսկվային։

Գլոբալ իմաստով՝ ապրիլյան պատերազմը բեկումնային եղավ Հայաստանի հասարակական կարծիքի համար։ Ադրբեջանին վաճառված ռուսական զենքից զոհվել են տասնյակ հայորդիներ, ինչը պատճառ է դարձել, որ մեր ժողովուրդն՝ ոչ թե օրհնի, այլ անիծի «էն սահաթը»։ Ոչ մի «Իսկանդեր» ու էժան գազ չեն կարող փոխհատուցել նահատակված երիտասարդների կյանքը։ Սա շատ լավ հասկանում են Մոսկվայում եւ փորձում են՝ «էժան գազ» օպերացիան զուգակցել Հայաստանի իշխանությանը «հումանիտար» դեմք հաղորդելով։ Եթե նույնիսկ Կարեն Կարապետյանի նշանակման հարցը Մոսկվայում չի համաձայնեցվել, այդ կերպարը Կրեմլի համար անհրաժեշտություն է՝ իր սասանված հեղինակությունը Հայաստանում վերականգնելու համար։ Նույն տրամաբանությամբ՝ եթե նույնիսկ Կարեն Կարապետյանը «Մոսկվայի մարդն» է, նրա կերպարը անհրաժեշտ է Հայաստանի իշխանությանը՝ վերարտադրության խնդիրը լուծելու համար։

Հանուն քաղաքական խնդիրների՝ Կրեմլը կարող է զոհաբերել մի քանի միլիոն դոլար, նույն պատճառով՝ Հայաստանի իշխանությունը պատրաստ է տեղավորվել «ռուսական սցենարներում»։ Այս գործընթացը տեւական է ու այդ ընթացքում՝ մեր ժողովուրդը կունենա էժան գազ։ Գազի գինը կրկին կբարձրանա, երբ Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունները լուծած կլինեն իրենց խնդիրները։ Դա կարող է տեղի ունենալ 2018 թ.-ի ամռանը, գուցե՝ մի փոքր ավելի ուշ։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը
Ամենադիտված