Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին 

Սպիտակի երկրաշարժից բնակարան կորցրած ընտանիքներից որևէ մեկն այսօր անօթևան չի մնացել. ՀՀԿ պատգամավոր

Հասարակություն

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ աղետի գոտին այսօր էլ շարունակում է նույն կարգավիճակով մնալ: Նա հատուկ շեշտում է, որ այդ տարիներից ի վեր Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում շատ բան է փոխվել:

Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ անօթևանների խնդրին ուռճացվում է, քանի որ աղետի հետևանքով իրենց տներից զրկված քաղաքացիները, ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում և Սպիտակում պետությունից ստացել են բնակարաններ կամ բնակարանների փոխհատուցումներ:

«Այդ մասին խոսողները, գոնե մեկ անգամ պետք է լինեն այնտեղ, որպեսզի սեփական աչքերով տեսնեն այնտեղ կատարված աշխատանքներն ու փոփոխությունները: Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում դուք դրա ականատեսը կլինեք: Այդ աղետը ողբերգություն էր, որը հսկայական վնասներ հասցրեց մեր պետությանը, բայց մենք կարողացել ենք այդ ճգնաժամը հաղթահարել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց պատգամավորն՝ հավելելով, որ այսօր աղետի գոտի կոչվածը գրեթե ամբողջությամբ կերպարանափոխված է:

Անդրադառնալով անօթևանների խնդրին՝ նա նշեց, որ աղետից բնակարան կորցրած ընտանիքներից որևէ մեկն այսօր անօթևան չի մնացել: «Մենք աղետից առաջ ունեցել ենք ընտանիքներ, որոնք բնակարաններ չեն ունեցել»,- նկատեց պատգամավորը՝ շեշտելով, որ աղետի հետևանքով անտուն լինելն ու տուն չունենալը բոլորովին տարբեր հարցեր են:

«Համապատասխան բնակարաններ կամ գումարներ հատկացվել են այն մարդկանց, ովքեր աղետի հետևանքով անօթևան էին մնացել, բայց եթե այսօր կան անօթևաններ, դա ևս մեր խնդրին է, որը պետք է փորձենք լուծել: Սակայն, ամեն ինչ կապել աղետի հետ, այդ թեման շահարկել՝ կարծում եմ անթույլատրելի է»,- ասաց պատգամավորն՝ հավելելով նաև, որ նույն հարցը բարձրացվել է նաև Վանաձորում և Սպիտակում, բայց այսօր անօթևանների գերակշռող մասը ստացել են իրենց բնակարանները:

Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խնդրի մասին բարձրաձայնողների մեծ մասը երկրաշարժից տուժածներ չեն: «Աղետի հետևանքով բնակարան կորցրած որևէ մեկն այսօր չունենք: Իսկ այսօրվա անօթևանների մեծ մասը կա՛մ նախկինում վարձով են ապրել, կա՛մ բնակարան չեն ունեցել, որոնց ևս պետությունը տնակներ է հատկացրել, որպեսզի նրանք ևս անտուն չմնան: Իսկ այսօր նրանք դոմիկում ապրելը վերագրում են աղետի հետևանք: Ես վստահեցնում եմ, որ այս տարիների ընթացքում մենք այդ խնդիրը կարգավորել ենք, և աղետի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիներին պետությունը բոլորին փոխհատուցել է, ընդ որում՝ այդ մասին կան նաև թվեր ու փաստեր: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա անօթևաններին, ապա այո, մենք նրանց մասին նույնպես պետք է մտածենք ու փորձենք այդ խնդիրը լուծել: 21-րդ դարում անօևթան ընտանիքներ չպետք է լինեն»,- ասաց նա:

Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը
Ամենադիտված