Մխիթարյանը հաղթանակ պարգևեց «Յունայթեդ»-ին (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալեց «Տոտենհեմ»-ին և առավելության հասավ նվազագույն հաշվով:
Հանդիպման հաղթական գոլը 29-րդ րոպեին Էրերայի փոխանցումից հետո հեղինակեց Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Սա ֆուտբոլիստի երկրորդ գոլն է մանչեսթերյան թիմում` պաշտոնական խաղերում: Նշենք, որ Մխիթարյանը 76-րդ րոպեին դեղին քարտ ստացավ, իսկ 85-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 24 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու