Սևան - Ծովագյուղ և Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում բուք է
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին' ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Սևան - Ծովագյուղ և Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերություններիաշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակմանաշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ