Արոնյանը միավոր կիսեց
Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում:
Արոնյանը երրորդ տուրում մրցում էր մրցաշարային աղյուսակի առաջատար Ուելսի Սոյի հետ: Պարտիայի 37-րդ քայլին կողմերը համաձայնեցին խաղաղ ելքի' ոչ-ոքիի:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև Կարուանա-Կրամնիկ, Լագրավ-Թոփալով, Ադամս-Գիրի պարտիաները: Նակամուրան հաղթեց Անանդին:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր և կիսում է մրցաշարային աղյուսակի 4-5 տեղերը:
2,5 միավորով առաջատարը Ուելսի Սոն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու