Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են ինքնությունը չպարզված հետիոտնի կյանքի համար
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։30-ի սահմաններում 61-ամյա Ալբերտ Գևորգյանը Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 557 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, օգնել, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝ Shamshyan.com կայքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ