Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ