«Լա լա Լենդ» երաժշտական ժապավենն ստացել է Critics' Choice-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակը
Այլ
Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա լա Լենդ» (La la Land) երաժշտական կատակերգությունն ստացել է Critics' Choice Movie Awards («Քննադատների ընտրություն») մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասինպարգեւատրման կազմակերպիչները հայտարարել են սոցիալական ցանցերում մրցանակի պաշտոնական էջերում:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա):
«Լա լա Լենդը» կատակերգական կինոնկար է ամերիկյան մյուզիքլի ժանրի պատմության վերաբերյալ: Ռուսաստանի վարձույթում ֆիլմն էկրան կբարձրանա հունվարի 12-ին:
Critics' Choice մրցանակը շնորհվում է Կինոքննադատների ասոցիացիայի կողմից, որոնք աշխատում են հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում: Այս պրոֆեսիոնալ միավորումը բաղկացած է մոտավորապես 250 հոգուց եւ համարվում է խոշորագույնը Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ