Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությանը
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան թիմի հետ մեկնել է Ճապոնիա, որտեղ կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Արդյունքում պորտուգալացին բաց կթողնի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենալու այսօր:
Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Նշենք, որ «Ոսկե գնդակ»-ին հավակնում են Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո») և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու