Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը 

Դատարկ խոստումների փոխարեն՝ իրական գործեր...

Վերլուծական

Չնայած Գյումրին իր նշանակությամբ Հայաստանում համարվում է երկրորդ քաղաքը՝ զիջելով բացառապես մայրաքաղաքին, սակայն այն սոցիալ-տնտեսական վիճակը, որ տասնամյակներ ի վեր իշխող է այստեղ, ոչ մի կերպ համահունչ չի կարող համարվել այն կոչմանը, որ վերագրվում է քաղաքին:

Իսկ Գյումրիի պատմության անկումային փուլն, ինչպես հայտնի է, սկսվում է ճիշտ այն օրվանից, երբ աշխարհացունց երկրաշարժը ցնցեց Հայաստանի ընդերքն ու վերածվելով համամարդկային մասշտաբների ողբերգության՝ ավիրեց այն քաղաքը, որ հնուց ի վեր հայկական անկրկնելի մշակույթի կենտրոն է համարվել: Ու չնայած այդ սև օրվանից անցել է արդեն 28 տարի, փաստ է, սակայն, որ Հայաստանին դեռևս չի հաջողվել լիակատարորեն ձերբազատվել «աղետի գոտի» հասկացությունից. Գյումրին շարունակում է մնալ ամենախոցելի քաղաքը հայաստանյան իրականության պայմաններում, իսկ գյումրեցին՝ սոցիալապես ամենաանկայուն քաղաքացին:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 11-ին ազգային մեծ բարերար Գագիկ Ծառուկյանն այցելել էր Գյումրի: Այս իմաստով՝ հարկավոր է հատկապես ընդգծել այն ցնծությունն ու ուրախությունը, որ պատել էր հազարավոր գյումրեցիների՝ կապված մեծ բարերարի երկար սպասված այցի հետ: Ասել, թե մարդիկ ոգևորված էին Ծառուկյանի այցով՝ տեսնելով նրան իրենց հայրենի քաղաքում, կնշանակեր՝ չասել ոչինչ. պատկերացում կազմելու համար այն ամենի մասին, ինչ կատարվում էր Գյումրիում Ծառուկյանի այցի օրը, հարկավոր էր անձամբ գտնվել այնտեղ ու տեսնել այն հազարավոր մարդկանց հուսառատ ու խանդավառված աչքերը, որոնք եկել էին անձամբ դիմավորելու սիրելի գործչին, լսելու ու հաղորդակից դառնալու նրան:

Իսկ Ծառուկյանն ամենևին էլ դատարկաձեռն չէր այցելել Գյումրի. արդեն բարի ավանդույթի վերածված սովորության համաձայն՝ Ծառուկյանը մի շարք նվիրատվություններ կատարեց՝ հատկապես կարիքավոր, սոցիալապես անապահով ընտանիքների օժանդակությանը միտված. «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանին բարեգործական նպատակներով հատկացվեց 10 միլիոն դրամ՝ ավերիչ երկրաշարժից 28 տարի անց տնակներում բնակվող մարդկանց վառելանյութի խնդիրը լուծելու համար, իսկ Վարդևան Գրիգորյանին՝ 30 միլիոն դրամ՝ սոցիալական ծրագրեր իրականացնելու։ Կենտրոնում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվածների ընտանիքների անդամներին՝ տեղում լուծում տալով նրանց հուզող կուտակված խնդիրներին:

Հաճախ, երբ խոսք է գնում հասարակության մեջ իշխող դարձած համընդհանուր հիասթափության մասին, անմիջապես հարց է առաջանում՝ ի՞նչն է ընկած նրանց հոռետեսության հիմքում, ինչո՞ւ հանկարծ հասարակությունը սկսեց չվստահել ոչնչից հեղինակություն կերտել փորձողներին: Այս հարցի պատասխանը, թերևս, տալիս է հենց Ծառուկյանը. մարդկանց պերճաշուք ելույթներ, ինքնահաստատման բնազդից բխած ողջույնի խոսքեր կամ այլ դատարկաբանություններ հարկավոր չեն, այլ՝ խոսքերի փոխարեն կարիք ունեն իրական գործերի, անիմաստ խոստումների փոխարեն՝ ռեալ աջակցության, այսինքն՝ այն ամեն դրականի, որոնցով բնութագրվում է Ծառուկյանի գործունեությունը, որոնցով Ծառուկյանն առաջնորդվել է ի սկզբանե. համաժողովրդական սերն ու վստահությունը վաստակում են ոչ թե մարդկանց կեղծ խոստումներ տալով ու հետո էլ հիասթափեցնելով, այլ՝ շոշափելի, ռեալ վերաբերմունքով, որին, ավա՜ղ, կարոտ են ոչ միայն գյումրեցիներն, այլև ողջ հասարակությունը՝ յուր ամբողջության մեջ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի
Ամենադիտված