Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավորով հետ է մնում առաջատարից. «ՖԻԴԵ Օփեն»
Սպորտ
London Chess Classic շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ջոն Բարթոլոմյու-Հրանտ Մելքումյան դիմակայությունում, իսկ Դավիթ Միրզոյանն առավելության հասավ Զոլթեկ Տադեուշի նկատմամբ:
Չորս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3.5 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանն ու Դավիթ Միրզոյանը' 3-ական: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, ովքեր 4 հնարավորից վաստակել են 4-ական միավոր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու