Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Վորոնինի գավաթի խաղարկությանը
Սպորտ
Հայ մարմնամարզիկները տարին կեզրափակեն՝ մասնակցելով Վորոնինի մրցաշարին:
Այս տարի մրցաշարին կմասնակցեն մեծահասակների պայքարում՝ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը, իսկ երիտասարդների մրցաշարում՝ Գագիկ Խաչատրյանը և Աննա Գրիգորյանը:
«Վորոնինի գավաթի խաղարկությունը մարմնամարզության ավանդական մրցաշարերից է, որին այս տարի մասնակցում են 25-26 երկիր, և ուժեղ մրցակցություն է ծավալվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին և կեզրափակվի 23-ին: Այն անցկացվում է Մոսկվայում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու