8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Անձեռնմխելին…

Վերլուծական

Չնայած նախապես ակնկալվում էր, որ Կարեն Կարապետյանը սեփական կառավարությունը ձևավորելիս արմատական քայլերի կդիմեր ու լիովին պաշտոնաթող կաներ Հովիկ Աբրահամյանի կառավարության մասը հանդիսացողներին ու նրանց փոխարեն բացառապես նոր դեմքերի կնշանակեր համապատասխան պաշտոններում, սակայն, միգուցե ի զարմանս ոմանց, այդպես չեղավ, ու նոր կառավարությունը դարձավ հնի յուրատեսակ «ռիմեյքը». ելնելով ինչ-ինչ իրողություններից՝ Աբրահամյանի կադրերից մի քանիսին Կարապետյանն, այնուամենայնիվ, չձեռնահարեց:

Ասում են՝ պաշտոնը երբեք ու ոչ մի պարագայում հավերժական չի լինում, ու վաղ թե ուշ, որքան էլ բարձրաստիճան պաշտոնյա լինես, ստիպված ես լինում հրաժեշտ տալ աթոռիդ: Բավական է, սակայն, ուսումնասիրել մեր որոշ հայ պաշտոնյաների աշխատանքային կենսագրությունը, որպեսզի պարզ դառնա՝ գոնե հայաստանյան իրականության պայմաններում այս միտքը միանգամայն թյուր է, անհիմն ու չափազանցված:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասին, թերևս, բազում հոդվածներ են գրվել, շատերն են փորձել հասկանալ նրա՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծավալած գործունեության, կարիերայի հավերժության գաղտնիքը՝ չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկին այդպես էլ մինչև հիմա չի հաջողվել լուծել այդ՝ բազում անհայտներ ունեցող հավասարումը:

Մասնագիտությամբ մաթեմատիկոս Հակոբյանի աշխատանքային գործունեությունը պետական համակարգում սկսվել է շատ վաղուց՝ ճիշտ այն օրվանից, երբ որոշեց հեռանալ ԵՊՀ-ից ու զբաղվել քաղաքականությամբ՝ 1983-ին ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար հռչակվելով: Այդ օրվանից սկսած՝ Հրանուշ Հակոբյանը քայլ առ քայլ սկսեց մագլցել պետական համակարգի աստիճաններով՝ գալով-հասնելով մինչև մեր օրերն ու նվաճելով Սփյուռքի նախարարի բարձր պաշտոնը՝ մինչ այդ հասցնելով զբաղեցնել նաև մի շարք այլ բարձր պաշտոններ. եղել է ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ՀՀ սոցիալական ապահովության նախարար, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ: Նախքան Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելն էլ հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Թե այս տարիների ընթացքում Հրանուշ Հակոբյանը կամ նրա կողմից ղեկավարվող կառույցը որքանով է կարողացել նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու դրանք անքակտելի դարձնելուն, հայտնի է բոլորին. 2016թ.-ի դրությամբ՝ կարելի է ասել՝ դրանք հեռու են ցանկալի լինելուց: Իհարկե, ասել, թե այդպես էլ չխորացող այդ հարաբերություններում նկատվող այս՝ ոչ այնքան մեծ տեղաշարժը պայմանավորված է բացառապես Հակոբյանի անձով կամ գործունեությամբ, ոչ մի կերպ չի կարելի, հարցը, սակայն, թե որն է սույն նախարարության գոյության իմաստն ու նպատակը մի պարագայում, երբ դրա աշխատանքի արդյունքն այնքան էլ նկատելի չէ, ևս մնում է բաց. «Արի տուն»-ից այն կողմ, ցավոք, մեր ֆանտազիան այդպես էլ չի անցնում, որը, համաձայնե՛ք, չափազանց քիչ է ներկա աշխարհում համապատասխան ոլորտի խնդիրներին հիմնահենքային լուծումներ տալու:

Մի ժամանակահատվածում, երբ հատկապես մերձավորարևելյան հայկական գաղթօջախները բախվում են չտեսնված դժվարությունների ու ենթարկվում անհաղթահարելի փորձությունների, Սփյուռքի նախարարության իմաստն ու նշանակությունը հետզհետե ձեռք է բերում է՛լ ավելի մեծ կարևրություն՝ դադարելով ընկալվել որպես բացառապես Հրանուշ Հակոբյանին անգործության չմատնելու նպատակով ստեղծված կառույց, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ իշխանությունները պետք է շատ ավելի պահանջկոտ ու հետևողական լինեն նախարարության նկատմամբ՝ պահանջելով դրա ղեկավարությունից կոնկրետ արդյունքներ, շոշափելի ձեռքբերումներ. հայությունն աղետի մեջ է, ու Հրանուշ Հակոբյանը պարտավոր է ադեկվատ պատասխան գտնել այն բոլոր մարտահրավերներին, որոնք ծառացել են սփյուռքահայերի առջև:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված