Պալմիրայի վրա հարձակմանը մասնակցել են 5 հազար ահաբեկիչներ. ՌԴ ՊՆ
ԱՄՆ
Սիրիայի Պալմիրա քաղաքի վրա հարձակմանը մասնակցել է ավելի քան 5000 զինյալներ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ահաբեկիչները քաղաքի վրա հարձակում են գործել երեք ուղղություններով` հյուսիսից, արևելքից և հարավից: Հարձակմանը մասնակցողները ընդհանուր թիվը մոտավորապես 5000 էր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Կոնաշենկովը:
Նա նաև շեշտել է, որ այդ խմբավորումը Պալմիրայի մոտակայքում չի եղել մինչև անցած հինգշաբթի օրը` դեկտեմբերի 8-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)