Financial Times-ը Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը «տարվա մարդ» է դարձել Financial Times թերթի վարկածով:
Ավելի վաղ Թրամփին «տարվա մարդ» էր հայտարարել Time հանդեսը:
«Նա նորովի է գրել ամերիկյան քաղաքականության կանոնները: Այժմ գործարքների կազմակերպիչ-նախագահը ցույց կտա՝ արդյոք իր խոստումները սոսկ գնի սկզբնական առաջարկ են եղել»,- գրել է Financial Times-ը Թրամփին նվիրված հոդվածում:
Ինչպես նշում է թերթը, նախքան ընտրությունները շատ ամերիկացիներ կարծում էին, թե Դոնալդ Թրամփը չի հաղթի: «Իտալիան կարող է ընկնել Սիլվիո Բեռլուսկոնիի ծուղակը: Մեծ Բրիտանիան կարող է ընտրել Brexit-ը: Բայց պարոն Թրամփը® երբեք չի կարող ընդունվել ամերիկացի ժողովրդի կողմից: Իսկ հետո եղավ Թրամփի հաղթության գիշերը® Պարզվեց, որ գրեթե բոլորն էլ իրավացի չէին»,- ասված է հոդվածում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)