Ֆրանսիացի զբոսաշրջիկը մահացել է Կրեմլի տարածքում
Ռուսաստան
Ֆրանսիացի զբոսաշրջիկը չորեքշաբթի երեկոյան մահացել է Կրեմլի տարածքում գտնվող Մերձկամրջյան աշտարակի մոտ, հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմիններին։
73-ամյա ֆրանսիացի զբոսաշրջիկը Մոսկվա էր ժամանել տեսարժան վայրեր այցելելու նպատակով։ Էքսկուրսիայի ընթացքում իրեն անսպասելի վատ զգալով՝ անմիջապես մահանում է։ Այս մասին հայտնել է լրատվական ծառայության աղբյուրը՝ ավելացնելով, որ մարմինը տեղափոխվել է դիահերձարան մահվան պատճառները պարզելու համար։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)